Դանի Ալվես. Կոուտինյոն Նեյմարի մակարդակի խաղացող է
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել իր թիմակիցները Ֆիլիպե Կոուտինյոյի և Նեյմարի մասին:
«Կարծում եմ, որ Կոուտինյոն նույն մակարդակի վրա է, ինչ՝ Նեյմարը: Նա զգալի ազդեցություն է թողնում մեր խաղի և թիմակիցների վրա: «Լիվերպուլում» և «Բարսելոնայում» նա բավական առաջադիմեց, սովորեց ավելի լավ կարդալ խաղը և ճիշտ որոշում ընդունել:
Հիանալի է նման վարպետների հետ միասին խաղալը», ասել է Ալվեսը: