211652_close_icon
views-count933 դիտում article-date 14:57 29-05-2015

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ- էնդոկրինոլոգ Հակոբ Անթառամյանին: Ողջունելով հյուրին, նախարարը բարձր գնահատեց Հակոբ Անթառամյանի պատրաստակամությունը՝ իր երկարամյա բժշկական փորձը Հայաստանում տարածելու գործում: Շնորհակալություն հատնելով ջերմ ընդունելության համար՝ Հակոբ Անթառամյանը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ Հայրենիքում գտնվելուս համար: Վերջին անգամ այստեղ եղել եմ 20 տարի առաջ և այսօր արդեն տեսնում եմ վերափոխված Հայաստան: Ցանկանում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն, Հայրենիքում կլինիկա հիմնել, բանկերում ներդրումներ կատարել և իմ տարիների ունեցած փորձով օգնել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին»: Անթառամյանը նշեց նաև, որ նախատեսում է աշնանը ընտանիքի հետ միասին այցելել Հայրենիք, տուն գնել և իրականացնել իր նվիրական մտադրությունները:

Նմանատիպ նյութեր