211652_close_icon
views-count2165 դիտում article-date 17:41 27-03-2018

Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հինգերորդ տարին

«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերության կողմից համատեղ իրականացող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հինգերորդ տարին: Հերթական տարվա մեկնարկին ներկա էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: Ծրագրի հինգերորդ տարվա ընթացքում կկիրառվի նախկին տարիների հաջողված փորձը, կլինեն նաև ծրագրային նորամուծություններ: Հիշեցնենք, որ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող երեխաները: Այս տարի ևս նրանք հնարավորություն կունենան «Երազի տուն» կենտրոնում անցնելու համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Միաժամանակ, երեխաների առողջության վերականգնման աշխատանքներ կտանեն լոգոպեդն ու հոգեբանը: Կշարունակվի նաև երեխաների ծնողներին մատուցվող հոգեբանական ծառայությունը, որն անցյալ տարի է ներդրվել ծրագրում և արդեն ապացուցել արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր