211652_close_icon
views-count2311 դիտում article-date 18:52 27-03-2018

Տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և ԼՀ արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հանդիպումը

Մարտի 26-ին տեղի ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և ԼՀ արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման միջոցով երկխոսության զարգացումը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և դրա հեռանկարներին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Լեհաստանի հայ համայնքի, Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած կարևոր դերակատարության և 2017 թվականի ընթացքում՝ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների առնչությամբ:

Նմանատիպ նյութեր