38806 դիտում
20:41 27-03-2018
Ապրիլյան պատերազմի հերոսի 2-ամյա որդուն բնակարան հատկացնելու գործընթացը անհիմն ձգձգում են. սոցվարչությունում ցուցաբերում են անտարբեր վերաբերմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ռոբերտ Աբրահամյանը իր խնամքին ուներ 3 ամսական տղա երեխա: Փոքրիկ Աբրահամը արդեն 2 տարեկան է, ապրում է հայրական տանը՝ պապիկի՝ Աբրահամի խնամքի ներքո:
ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն Աբրահամը դիմում է գրել թոռնիկին բնակարան տրամադրելու նպատակով, քանի որ մեծ թվով երևանաբնակ ապրիլյան պատերազմի մասնակիցներ արդեն ստացել են բնակարաններ:
Վարչությունից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել է: Սակայն, չնայած արդեն 1 տարի է անցել դիմումից, բայց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը ասաց, որ ամեն անգամ երբ գնում է վարչություն, իր հանդեպ ցուցաբերում են անտարբեր վերաբերմունք, ասելով՝ գնա և սպասի: Ասաց, որ ոչ մի հստակ բան չեն ասում, թե ինչու չի լինում, կամ երբ կլինի, այլ միայն ասում են՝ սպասի:
Աբրահամը խնդրեց ՊՆ-ին ուշադրություն դարձնել իր դիմումին և թոռնիկին ապահովեն բնակարանով, չէ որ իր որդին այն հայրենիքի համար կյանքը տվեց, որի տաք և հարմարավետ սենյակներում էլ բազմած են այդ վարչության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռ. Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, ունի 2 տարեկան որդի:
Պայմանագրային զինծառայող Ռ. Աբրահամյանը գլխի շրջանում ստացել էր մահացու հրազենային վիրավորում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
9960 դիտում
21:21 22-10-2016
«Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում և անտարբեր վերաբերմունք»․ Կոմիտաս
Այս բաժնից
16759 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ