211652_close_icon
views-count78199 դիտում article-date 16:37 02-03-2020

ՇՏԱՊ. 32-ամյա դատապարտյալի կյանքը մազից է կախված, իսկ որոշ դատավորներ ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք, հետո էլ խոսում են մարդասիրությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, մարտի 2-ին, ի նշան բողոքի՝ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 32-ամյա Արթուր Շահինյանը, ով 2013 թվականից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, ստիպված դիմել է ծայրահեղ քայլի՝ այդկերպ փորձելով դատական որոշ մարմինների ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ ինքը դատապարտվելուց հետո ձեռք է բերել կյանքի համար անհամատելի, ծանր հիվանդություն և որոշ վայ-դատավորների անմարդկային վերաբերմունքի պատճառով չի կարողանում իր բուժումը կանոնավոր ստանալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արկադյա Գևորգյանն ասում էր. «ՀՀ կառավարությունը ցուցաբերել է մարդկային վերաբերմունք՝ տարիներ առաջ ընդունելով հատուկ որոշում և այդ որոշման հիման վրա մարդկային վերաբերմունք են ցուցաբերել նաև Արդարադատության նախարարությունն ու ԱՆ քրեակատարողական ծառայությունը, որպեսզի Արթուր Շահինյանն իր առողջական խնդիրները կարողանա արտերկրում կարգավորել, իսկ նրան, ըստ բժիշկների տեղեկությունների, օրերի կյանք է մնացել, եթե բուժումը չկատարվի։ Մեր որոշ դատավորներ խոսում են մարդասիրությունից, հայտարարում են, որ մարդը գերագույն արժեք է, ու հիմա Ա. Շահինյանը, ով, ի դեպ, չընդունելով իրեն մեղսագրված հանցանքը, կենաց-մահու պայքար է տանում, որոշ վայ-դատավորներ անտեսում են անգամ բժիշկների հորդորները, որ նա պարտադիր պետք է բուժում ստանա, իսկ այդ բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ Մենք խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի, վերջապես, ցուցաբերեն մարդկային վերաբերմունք, հակառակ դեպքում չի բացառվում՝ այս հարցազրույցի ընթացքում, կամ գուցե նաև՝ հետո, Արթուրը չլինի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ի պաշտպանություն դատապարտյալ Ա. Շահինյանի, ևս 16 դատապարտյալ հացադուլ է հայտարարել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր