Որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել.
Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց:
Այն ամենն ինչ ինքն է արել իմ և իմ նման հարյուրավոր մայրերի համար՝ միայն մենք գիտենք:
Ամեն գործ թողնում ու գալիս էր մեզ մոտ, երբ ասում էին որ Ալբերտը լավ չէ : Զրուցում էր, ուժ տալիս:
Այսօր առողջապահության նախարարի ասուլիսը տեսա: Նախարար, որ բացի գրավոր մերժումից որևէ այլ բան չի արել տղայիս ու իր նման հարյուրավոր տղաների համար:
Մինչ Ալբերտն անվճար սովորում էր տնտեսագիտական համալսարանում, դիմում գրեց, կամավոր տարկետում վերցրեց ու եկավ պաշտպանելու հայրենիքը:
Այսօր նախարար համարվող այս մարդն անգամ դեղորայքի հարցը չի օգնում լուծենք ու իր ասուլիսի ժամանակ առանց խորանալու ասում է, մենք չենք տրամադրում դեղորայք:
Մենք ամուր կանգնած ենք Արմեն Մուրադյանի կողքին, ինչպես ինքը մեր կողքին:
Նաև նշեմ, որ երբ մեր տղաները ուզում էին ցույց անել կամ բողոքել իր համար վարչապետին, ամիսներ շարունակ Արմեն Մուրադյանն էր զսպում, ասելով որ նոր նշանակված մարդ է, ժամանակ է պետք, որ մարդը կարողանա հարցերը կարգավորել:
Այժմ ինքս էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր նախարարությունների մեջ ամենաիներտ նախարարությունն է, որը ոչ մի կաթիլ սրտացավություն կամ պատասխանատվություն չի զգում մեր վիրավոր տղաների համար:
Հարգելի պարոն Թորոսյան, քանի անգամ եք ինձ ընդունել, քանի անգամ եք Ալբերտիս հարցով զբաղվել: Տեղյակ եք, որ մենք կանք, ամեն օր դեղի գումար եմ մուրում, որ պարզապես տղաս ապրի:
Այսօր խոսում էիք ինքնավստահ, մեղադրանքներ էիք հնչեցնում, եկեք զբաղվեք որդուս խնդիրներով, կարող եմ հրապարակել նամակաները, որոնք չոր ու ցամաք մերժել եք:
Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն:
Ի դեպ, որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել:
[color=#EF2929]Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյան[/color]