13015 դիտում
15:33 28-03-2018
Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրեսը»[/url], այս մասին Օգանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել էր Բաքու։ Սակայն Կարինեի՝ օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո՝ հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։
Կատարվածի առնչությամբ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։
Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»։
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
16:08 09-10-2014
ԱԷՄԳ-ի տեսուչին թույլ չեն տվել մուտք գործել Իրան
2583 դիտում
15:45 01-05-2019
Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Ռուսաստանի պահանջով
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին