211652_close_icon
views-count1357 դիտում article-date 16:08 09-10-2014

ԱԷՄԳ-ի տեսուչին թույլ չեն տվել մուտք գործել Իրան

Իրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկին մերժել են մուտքի վիզա տրամադրելու հարցում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով Վիեննայում ԱԷՄԳ-ի իր աղբյուրին, վերջինս ընդգրկված է եղել Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկում անցկացնող պատվիրակության կազմում: Նույն աղբյուրը նշել է, որ սա 3-րդ դեպքն է, երբ Իրանի իշխանություններն արգելում են ԱԷՄԳ-ի ներկայացուցչին երկիր մուտք գործել: Միևնույն ժամանակ դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ տեսուչը Միացյալ Նահանգների քաղաքացի է: Առայժմ ԱԷՄԳ-ն պաշտոնական որևէ արձագանք չի տվել կատարվածին:

Նմանատիպ նյութեր