61951 դիտում
22:24 28-03-2018
Տարածված լուրերը սխալ են, 10-ամսական երեխայի տատի մահվան պատճառը տաքացուցիչն է, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. նոր մանրամասներ. Tert.am
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։
Չնայած փորձաքննության եզրակացությունը դեռ չկա, սակայն 64-ամյա կնոջ մահվան պատճառը ոչ թե էլեկտրական սավանն է, ինչպես տարածվել է լրատվամիջոցներում, այլ լոգարանի տաքացուցիչ սարքը: Փորձաքննությունը կտա սարքի խափանման պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 64-ամյա կնոջ և երեխայի տան անդամը:
«Այս պահին հաշվի առնելով տարածված անհեթեթ և տրամաբանությունից դուրս հայտարարությունները, ստիպված եմ խոսում, որ իսպառ վերացնեմ մեր տանը տեղի ունեցած ողբերգության շուրջ ծավալվող ասեկոսեները, սխալ լուրերը: Նշեմ, որ նույն օրը տարածվել է նյութի ուղղված տարբերակը, որը փոքր-ինչ ճիշտ էր, բայց արդեն տարածվել էր հին տարբերակը»,- ասաց ընտանիքի անդամը:
Նա նաև նշեց, որ երբևէ չի լսել նման իրի մասին, ինչպիսին էլեկտրական սրբիչն է, օգտագործված սարքը, որը հանգեցրել է ողբերգության, էլեկտրական տաքացուցիչն է, որը նախատեսված է հատուկ լոգարանի համար և համապատասխան սերտիֆիկատում նշվում է, որ անվտանգ է նաև երեխաների համար.«Այն ճապոնական արտադրության է, ձեռք է բերված Մոսկվայից, որը հատուկ նախատեսված է թաց և խոնավ միջավայրում օգտագործելու համար, տաքացնում է օդը»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/03/28/new-detail/2649054]այստեղ[/url]