211652_close_icon
views-count20782 դիտում article-date 13:10 29-03-2018

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բարեգործություն կատարելու նպատակով ցուցադրվեց Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 28-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակներում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացումը: Թատրոնի մենեջեր Գոռ Փելեշյանը բացման իր խոսքում նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր պետական թատերախումբ կամ երաժշտախումբ իր մեկ ներկայացման կամ համերգի հասույթն ուղղելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը: Վանաձորի թատրոնն իր աջակցությունն է հայտնում մեր արցախցի գործընկերներին՝ ի բարօրություն Արցախի զարգացման և բարգավաճման, իսկ մեր հայրենակիցներին կոչ է անում մասնակցել համահայկական այս բարի գործին՝ հանուն մեր հերոս ընկերների՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստան-Արցախ կապը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր