Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 30-ին, Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Պանայոտիս Կամմենոսն արտերկրի առաջին պաշտպանության նախարարն է, որ այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։