2160 դիտում
17:59 30-03-2018
Տեղի է ունեցել երգեցողության անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմը վոկալի երիտասարդ վարպետներինն էր: Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համակարգվող ու «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Նախագահի երիտասարդական մրցանակի համար երգեցողություն անվանակարգում մրցույթի եզրափակիչը: 25-ից 17 կատարողի էր հաջողվել անցնել հաջորդ փուլ:
Գագիկ Վարդանյանին դասականի սիրահար հանդիսատեսը լավ է ճանաչում: Երիտասարդը մրցույթին մասնակցում է արդեն երրորդ տարին: «Ամեն անգամ կես քայլ է պակասել լավագույն արդյունքի հասնելու համար: Ինքս ինձ հաղթելու խնդիր ունեմ և հուսով եմ այս տարի ի վերջո կհաջողվի արժանանալ Նախագահի մրցանակի», - նշում է Գագիկը:
«Երրորդ մրցույթն է, որին երբևէ մասնակցել եմ: Չեմ սիրում մրցութային լարվածությունը: Բայց այս մրցանակը պատիվ է յուրաքանչյուր երգչի համար», - ընդգծում է Գալինա Ցոլակյանը: Ավարտել է Կոնսերվատորիայի մագիստրատուրան և արդեն սկսել է կառուցել մեներգչուհու կարիերան, Նախագահի երիտասարդական մրցանակն էլ դրա ամուր հիմքը կարող է լինել:
Ժյուրին լսեց 17 վոկալիստներին, ընտրեց երկու լավագույններին: Մրցանակակիրների անունները սակայն կբարձրաձայնվեն ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Նախագահի նստավայրում հաղթողները կստանան պատվոգրեր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հիշեցնենք, որ Մրցանակը շնորհվում է 2005 թվականից:
[b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
17:52 20-03-2018
Տեղի է ունեցել գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի առաջին փուլը
2771 դիտում
23:20 01-03-2018
«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»