211652_close_icon
views-count2774 դիտում article-date 23:20 01-03-2018

«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի

Հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք Աշխատակազմի տուրիզմի բաժնից: «Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», - նշում է պարբերականը: Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - եզրափակում է պարբերականը: Հոդվածն ավելի մանրամասն՝ [url=https://www.fdiintelligence.com/Locations/Americas/Colombia/fDi-Tourism-Locations-of-the-Future-2017-18-Editor-s-Choice-Awards]հետևյալ հղումով[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր