211652_close_icon
views-count8477 դիտում article-date 09:47 31-03-2018

Արմավիր-Երևան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում` երթուղին ապօրինի ուղևորափոխադրողներից ազատելու համար: «Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթևեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետևողական և դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետևանքով»,- ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր