8860 դիտում
09:58 31-03-2018
Նոր խստացումներ ԱՄՆ-ի ներգաղթի ոլորոտում. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է խստացնել ներգաղթի ոլորտին առնչվող քաղաքականությունը: Առաջ քաշված նոր նախաձեռնությունները վերաբերում են անօրինական ներգաղթած հղի կանանց և ամերիկյան վիզաների համար բոլոր դիմորդներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4324701.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Օրերս նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այսուհետ անօրինական փախստական հղի կանայք ազատ չեն արձակվի ներգաղթի վերահսկողության մարմինների կողմից, ինչպես դա տեղի էր ունենում նախկին նախագահ Օբամայի օրոք: Հիշեցնենք, որ 2016 թվականի որոշմամբ վերջիններս չպետք է ենթարկվեին կալանքի, այլ ազատ էին արձակվում նախքան դատական նիստը:
ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության աշխատակիցները պարտավորվում են ուսումնասիրել բոլոր գործերը առանձին-առանձին՝ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում: Ըստ նոր կանոնակարգի, ազատ կարձակվեն միայն հղիության երրորդ ամսում կամ ավելին գտնվող կանայք:
ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Միլերը տեղեկացնում է, որ այս որոշումը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ ներգաղթի ոլորտում որդեգրած ավելի կոշտ քաղաքականությանը: Այս պահին 35 հղի կանայք գտնվում են կալանքի տակ: Ընդհանուր առմամբ դեկտեմբեր ամսից ձերբակալվել է անօրինական ներգաղթած 506 հղի կին: Սակայն Միլերը դժվարացավ մանրամասնել վերջիններիս հետագա ճակատագրի մասին:
Ներգաղթյալ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները քննադատել են որոշումը՝ ընդգծելով, որ հղի կանանց կալանավորումը կարող է հոգեբանորեն ճնշել նրանց և ազդել վերջիններիս առողջական վիճակի վրա: Բացի այդ, կանանց իրավապաշտպանները հիշեցնում են, որ բազմաթիվ անօրինական ներգաղթած կանանց հղիությունն արդյունք է նրանց նկատմամբ բռնության և բռնաբարությունների: Նրանցից շատերը ներգաղթում են ապաստան խնդրելու համար: Միլերը նշել է, սակայն, որ բռնության ենթարկված կանայք ևս ազատ կարձակվեն:
Այս նոր որոշմանը դեմ են նաև դեմոկրատները՝ ընդգծելով մայրերին իրենց երեխաներից բաժանելու անթույլատրելիության մասին:
Բացի դրանից, ներգաղթի ոլորտում վարչակազմը հանդես է գալիս մեկ այլ նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն առաջարկում է ուսումնասիրել վիզաների համար դիմող բոլոր դիմորդների սոցցանցերի անձնական էջերը:
Միացյալ Նահանգների մուտքի վիզա ստացող բոլոր դիմորդները լրացման թերթիկում պետք է գրանցեն վերջին 5 տարիների ընթացքում օգտագործած բոլոր սոցցանցերի իրենց անունները: Մոտ օրերին պետքարտուղարությունը կներկայացնի նախագիծը համապատասխան կառույցներին՝ որոշումը ընդունելու համար:
Բացի սոցցանցերի հաշիվներից, հաստատման դեպքում ամերիկյան վիզայի դիմորդները կպարտավորվեն ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում նրանց բոլոր հեռախոսահամարները, էկելկտրոնային հասցեները և այլ երկրներ այցելելու մասին տեղեկությունը:
Նմանատիպ նյութեր
4512 դիտում
09:01 18-02-2020
Նոր փոփոխություն՝ Հարկային օրենսգրքում. ինչ խստացումներ են նախատեսվում. «Ժամանակ»
1321 դիտում
09:21 26-01-2021
Նոր նախագիծ՝ ԶԼՄ-ների դեմ․ օրենքների անհեթեթ խստացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»
2038 դիտում
11:08 23-06-2014
«Բազեում» խստացումներ ու սահմանափակումներ են մտցվել
Այս բաժնից
868 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»