4297 դիտում
20:13 31-03-2018
Դեսպան Սադոյանը Ռուսթավի քաղաքում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց Ռուսթավի քաղաք, որտեղ՝ Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված տոնական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագենտներ, Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բացման իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդին, որին հետևեց կրթամշակութային կենտրոնի սաների մասնկացությամբ կազմակերպված միջոցառումը։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես կարևորեց կենտրոնի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում։
Միջոցառման ավարտին դեսպան Սադոյանը զրուցեց Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսեց նրանց հետաքրքրող հարցերն ու նշեց, որ հնարավորության սահմաններում դրանք լուծում կստանան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5340 դիտում
19:35 01-04-2018
Դեսպան Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնակցել են Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին. ՖՈՏՈՇԱՐՔ
14492 դիտում
23:03 05-05-2018
Դեսպան Սադոյանը Բոլնիս-Խաչեն գյուղում մասնակցեց Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»