3681 դիտում
13:31 02-04-2018
Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմից հետո ահռելի աշխատանք է տարվել բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են, և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ:
«[url=https://armenpress.am/arm/news/928411.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց հայկական հզոր բանակ ունենալու կարևորությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ունենալ խաղաղություն և կայունություն: «Հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա ոչ միայն ցույց է տալիս մեր ուժը, որ մենք կարողանում ենք այն կասեցնել, թշնամուն կորուստներ պատճառել, պաշտպանել մեր անկախությունը, այլ նաև վեր են հանում տարբեր խնդիրներ, որոնք կան՝ թերացումներ, բացթողումներ: Այս երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել սահմանագիծը ուժեղացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժամանակակից զինտեխնիկայով համալրելու ուղղությամբ, սակայն այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Ամեն ինչ արվելու է այսուհետ ևս, որպեսզի մեր զինված ուժերը լինեն միշտ ավելի ուժեղ, քան Ադրբեջանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծում է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականություն վարող հարևան ունենալու դեպքում հզոր բանակ ունենալն անհրաժեշտություն է, քանի որ միայն այդպես կարելի է ագրեսորին խաղաղություն պարտադրել: «Մենք պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր, որոնք ոչ միայն ընդունակ են կասեցնել ցանկացած հարձակում, այլ նաև հարկ եղած դեպքում պարզապես ռազմական գործողություները տեղափոխել ագրեսորի պետության խորքեր և պարտադրել նրան խաղաղություն: Այն խաղաղությունը, որը գոյություն ունի, դա ինչ-որ տեղ պարտադրանքի արդյունք է, որովհետև Ադրբեջանի նման ագրեսոր պետությունը ուրիշ լեզու չի հասկանում: Միջազգային հանրությունն էլ պետք է այս ամենը հաշվի առնի և այնպես անի, որ դա լինի ոչ թե պարտադրանքի արդյունք, այլ նրանք իսկապես ընդունեն խաղաղությունը՝ որպես կարևոր արժեք, որովհետև մի երկիր, որն էությամբ ահաբեկչական է, և այդ ահաբեկչական քաղաքականությունը իշխանությունները վարում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ, բնական է, որ նրանք խաղաղությունը որպես գերագույն արժեք չեն համարում»,- մանրամասնեց Բաբայանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928411.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8672 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2821 դիտում
17:40 23-09-2016
Վերջին 7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ. Վաղարշակ Հարությունյան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»