2821 դիտում
17:40 23-09-2016
Վերջին 7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ. Վաղարշակ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Հայաստանի անկախության 25-ամյակին անցկացված զորահանդեսի ռազմաքաղաքական շեշտադրումները» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մեր զինատեսակներին, ասաց, որ մենք ունենք ավելի շատ և ավելի արդյունավետ զենքեր, որոնք չեն ցուցադրվել։
Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ՝ Երևանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաազդեցիկն էր: «Վերջին 7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ»: Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսում ցուցադրվեց նոր համակարգ, որը բավական արդյունավետ է զորքերի հակաօդային պաշտպանության տեսանկյունից: Խոսքը «Бук м2» համակարգի մասին է: Ցուցադրվեց նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը` «Ինֆաունա»-ն:
«Այս ամենը պատերազմը կբերի նոր որակի և կապահովի մեր զորքերի անվտանգությունը: Այս համակարգն ունի հնարավորություն խափանելու հակառակորդի գործողությունները: Բացի դրանից, արդյունավետ միջոց է անօդաչու սարքերի դեմ: Մենք հիմա ունենք համակարգ, որը թույլ է տալիս պայքարել դրանց դեմ»,– հավելեց Վաղարշակ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
14:17 12-10-2024
Պահպանել բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա. Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
688 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան