8293 դիտում
09:42 03-04-2018
Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմները». Ռուսաստանը Հայաստանից 12 մլրդ դրամ է արտահանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում:
Թերթը Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 93 մլրդ 43.9 մլն դրամ (193.8 մլն դոլար), նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի (130.5 մլն դոլարի) փոխարեն:
Թեև որոշակի աճ կա, այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնական ներդրումները՝ 107.8 մլն դրամ, եկել են օֆշորային Ջերսի կղզուց և ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ:
Իսկ ահա Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ն ՀՀ-ից շարունակել է արտահանել կապիտալը. ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 12 մլրդ դրամ:
Փաստորեն, այսօր նման պատկեր ենք գրանցում այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր իր «դմփոց-ռեֆորմների» արդյունքում 2017թ. ընթացքում մոտ 450-480 մլն դոլարի ներդրում, այնինչ՝ դրա կեսն անգամ հնարավոր չի եղել ապահովել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5346 դիտում
03:02 25-07-2014
Տուր ու դմփոց ` վրացական և թուրքական թիմերի մրցավեճից հետո. տեսանյութ
1305 դիտում
11:19 13-07-2022
Բանակի «ռեֆորմները» սկսեցին, երբ հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը