211652_close_icon
views-count73493 դիտում article-date 22:53 03-04-2018

Կոտայքի մարզում 34–ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. նրան ու ուղևորին մեքենայից դուրս են բերել Հրազդանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մեղրաձորի վարչական տարածքում՝ դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 17 AA 170 համարանիշի ավտոմեքենյաով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Մարմարիկ գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններոի՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին՝ Հ. Հովհաննիսյանին, և նրա ուղևորին՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Մուրադյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Արթուր Անտոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի ծառայության պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Տիգրան Նաջարյանն ու տեսուչ Ավետիք Մադոյանը, ինչպես նաև հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին գետից դեպի երթևեկելի գոտի, որից հետո քարշակի միջոցով մեքենան տեղափոխվեց համապատասխան վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր