12079 դիտում
18:34 11-06-2015
37-ամյա վարորդը Կոտայքի մարզում Volkswagen-ով հայտնվել է Մարմարիկ գետում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Գրիշա Հարությունյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 19 ՍՕ 760 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 50մ առաջ ընթանալով` հայտնվել Մարմարիկ գետում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խմբերը:
Այս պահին նշված վայր է ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր սպասում են, որ վթարի վայր բերվի վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն գետից:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+