211652_close_icon
views-count5339 դիտում article-date 09:54 05-04-2018

Հասմիկ Պողոսյանի «համեստ» ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Պողոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև արժեթղթեր ու փոխառություններ: Փոխառությունները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ որպես արժեթղթեր հայտարարագրվել է 330 դրամ բաժնեմաս: Նախկին նախարարի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել: Հիշեցնենք, որ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել դեռևս 2007թ. և ապա երկար տարիներ անընդհատ վերանշանակվել այս պաշտոնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր