11193 դիտում
20:26 05-04-2018
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։
Թիվ 200-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ՔԿ նախագահի թիվ 201-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության մայոր Շիրակ Խաչատրյանը՝ ազատվելով Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:
Նմանատիպ նյութեր
7586 դիտում
20:50 16-12-2015
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
15581 դիտում
21:38 09-10-2014
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
11452 դիտում
22:38 25-09-2014
Աղվան Հովսեփյանը նոր նշանակումներ է կատարել
Այս բաժնից
862 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
691 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել