211652_close_icon
views-count5971 դիտում article-date 08:40 06-04-2018

Արմեն Ամիրյանը Երևանում հյուրանոցային համալիր է կառուցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: «Եվ հիմա այդ գործարքից ստացված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է, թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հեռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար: Թերթը տեղեկությունը փորձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան` Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»: Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է, թե մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենևին էլ զարմանալի չպիտի թվա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր