6387 դիտում
10:52 06-04-2018
Ճիշտը՝ սկզբունք ունենալն է և այդ սկզբունքը պաշտպանելը, ոչ թե «սիրեցյալի» կողքին կանգնելը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «14 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, որոնք երկու օր առաջ մասնակցել են «Սկրիպալի գործով» Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, միացել են Ռուսաստանի կողմից պատրաստված հայտարարությանը, որտեղ կարևորվում է անհրաժեշտությունը` «համոզվել, որ այդ խնդիրը լուծում կստանա իրավական շրջանակում»:
Ռուսաստանի պահանջն է՝ քննել խնդիրը քիմիական զենքի արգելման կոնվենցիայի տեսանկյունից: Կարծես թե տվյալ դեպքում ռուսների պահանջի մեջ ոչ մի անօրինական կամ անտրամաբանական բան չկա: Սակայն կազմակերպությունում Ռուսաստանը փոքրամասնության մեջ է հայտնվել՝ նրա հետ համերաշխություն հայտնեցին Բելառուսը, Սիրիան, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Վենեսուելան, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Նիկարագուան և Կուբան: Դարձյալ, ինչպես ասում են, ընկել ենք «վատ շրջապատ»: Իհարկե, ցանկալի է, որ մեր շահերն ավելի հաճախ համընկնեն ավելի զարգացած երկրների հետ:
Բայց սա Ուկրաինայի դեպքը չէ, երբ առաջադեմ երկրները ՄԱԿ-ում դատապարտում էին Ռուսաստանի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ, իսկ մի խումբ երկրներ, այդ թվում նաև մենք՝ ոչ: Ուկրաինայի պարագայում ճիշտը դատապարտելն էր, բայց Հայաստանը իր «ռազմավարական դաշնակցին» հաճոյանալու համար սատարում էր նրան: «Սկրիպալի գործն» այնքան էլ միանշանակ չէ, և եթե բրիտանական կողմն իսկապես վստահ է, որ իր առաջ քաշած մեղադրանքներն ապացուցված են ու իրավական առումով անխոցելի, ապա միջազգային քննությունը միայն կամրապնդեր այդ վստահությունը: Բայց Բրիտանիան և իր դաշնակիցները, իրավական հարթությունը թողած, անցել են մաքուր քաղաքական հռետորաբանությանը, իսկ այստեղ կարելի է ասել ամեն ինչ՝ քաղաքականությունը ճշգրիտ գիտություն չէ:
Ասածս այն է, որ ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում դոգմատիկ մոտեցումները սխալ են: Եթե Ռուսաստանն է, ապա բոլոր հարցերում սխա՞լ է: Այդպես մտածելը մտքի որոշակի սահմանափակության նշան է: Դա մի քիչ նման է ընդդիմադիր գործիչների մոտեցմանը, ըստ որի՝ իշխանությունը բոլոր հարցերում սխալ է, և երբ իշխանության ներկայացուցիչն, օրինակ, ասում է, որ չի կարելի աղբ թափել մայթին, պետք է անպայման քարոզել մայթին աղբ թափելը:
Ինձ թվում է՝ ճիշտը սկզբունք ունենալն է և այդ սկզբունքը պաշտպանելը, ոչ թե ընտրել «սիրեցյալին», և ինչ էլ նա անի, կանգնել նրա կողքին: Այնպես որ, այս պարագայում Հայաստանը ճիշտ է վարվել: Այդպես էլ է պատահում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5255 դիտում
08:39 13-02-2015
Եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի՝ այդ թվում «յուրայինների» նկատմամբ. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»