Նոր պատժամիջոցները ազդանշան են Կրեմլի ղեկավարությանը. Սպիտակ Տան աղբյուր
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները ազդանշան են անվանել Մոսկվայի համար, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պետդեպի աղբյուրին։
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի քայլերը՝ ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ, շարունակվող ագրեսիա է, իսկ պատժամիջոցները ազդանշան է ՌԴ ղեկավարության համար։
Աղբյուրը ընդգծլ է. որ Մոսկվայի չարամիտ գործողությունները, եթե չկանխվեն, հանգեցնելու են լուրջ հետևանքների։
Հավելել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցներին, Վաշինգտոնը կողմ է ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակելուն, իսկ առայժմ պատժամիջոցային ցուցակում հայտնված ՌԴ քաղաքացիները չեն կարողանալու մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք։