211652_close_icon
views-count5181 դիտում article-date 17:41 07-04-2018

Առնվազն 7 զոհ, 150 վիրավոր. պաղեստինցիները կրկին փորձել են «Վերադարձի մեծ արշավ» իրականացնել

Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին ուրբաթ օրը նորից բախումներ են տեղի ունեցել: Հաղորդվում է առնվազն 7 զոհի և 150 վիրավորների մասին: Ըստ պաղեստինյան կողմի՝ զոհերի թվում 16-ամյա անչափահաս կա և մեկ լրագրող: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29151454.html]«Ազատույթունը»[/url]: Հազարավոր պաղեստինցիներ նորից փորձել են հատել սահմանը և գրոհել Իսրայելի սահմանապահ հենակետերը: Իսրայելի զինծառայողները արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, ինչպես նաև կրակ բացել մարտական զենքերից: Վերջին շրջանում սա արդեն երկրորդ անգամն է, երբ հազարավոր պաղեստինցիներ փորձում են «Վերադարձի մեծ արշավ» անցկացնել, ինչը դրդում է «Համաս» ռազմականացված խմբավորումը: Մարտի 30-ից մինչև հիմա մոտավորապես երեք տասնյակ պաղեստինցի է զոհվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Իսրայելին մեղադրել է անհամաչափ ուժ կիրառելու մեջ և կոչ արել հետաքննել միջադեպերը: Իսրայելը հերքում է մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր