8014 դիտում
16:28 07-04-2018
Ապրիլյան պատերազմի հերոսներից մի քանիսը աշխատանքի կանցնեն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը:
Հայրենիքի սահմաններն անսասան պահած մեր հերոս տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն» մշակութային ժառանգության պահպանության գործին:
Նախաձեռնությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյաննին է: Երիտասարդներին աջակցելու հարցերը նախապես քննարկվել են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ:
Ողջունելով երիտասարդներինч ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն է ակնկալում նրանցից: Նա խոսել է կազմակերպության գործառույթների, խնդիրների և հուշարձանի պահապանների պատասխանատվության մասին:
ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը մանրամասնել է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:
«Հուշարձանների պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն արձանագրում են ոչ միայն հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից աղբի մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք համայնքների ղեկավարների, մարզպետարանների հետ»,-իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:
Նա վստահեցրել է, որ ոլորտի նվիրյալների շարքերը համալրելու ցանկություն ունեցող երիտասարդները մշտապես կունենան ավագ ու փորձառու գործընկերների աջակցությունը:
Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զարգացման ոլորտի ուսումնասիրություն ու վերլուծություն կատարել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
8840 դիտում
14:50 15-11-2017
«Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ». ուսանողները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին
20798 դիտում
21:23 27-06-2017
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում են Վենետիկում տպագրված հնատիպ գրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ