Ժոզե Մոուրինյո. Ինձ հետաքրքիր չէ, թե Ռայոլայից ու Գվարդիոլայից ով է ստախոսը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հեռակա վեճը:
Գվարդիոլան հայտարարել էր, որ Ռայոլան իրեն առաջարկել էր ձեռք բերել Պոգբայիյն:
«Գվարդիոլան մի բան է ասում, իսկ Ռայոլան՝ այլ բան: Ստացվում է, որ նրանցից մեկը ստում է:
Անկեղծ ասած, ինձ հետաքրքիր չէ իմանալ, թե նրանցից ով է ստախոսը, ով՝ ազնիվ», ասել է Մոուրինյոն: