Ժոզե Մոուրինյո. Ամռանը մեզ հետաքրքիր գործարքներ են սպասվում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է ակումբի ամառային տրանսֆերային ծրագրերի մասին:
«Այժմ շատ բարդ է աշխատել տրանսֆերային շուկայում: Ես հիմար մարզիչ չեմ, ղեկավարությանը չեմ ասում, որ նրանք ձեռք բերեն այն խաղացողներին, որոնց ազգանունները ես նշել եմ:
Ակումբի ղեկավարության հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Նրանք գիտեն, որ ես չեմ պահանջում անհնարինը, սակայն խնդրում եմ դժվարությամբ ձեռք բերվող խաղացողների:
Մենք միշտ ձգտելու ենք ձեռք բերել ամենապահանջված խաղացողներին: Վստահ եմ, որ ամռան վերջում մեզ հետաքրքիր գործարքներ են սպասվում, որոնք կուժեղացնեն թիմը», ասել է Մոուրինյոն: