211652_close_icon
views-count23257 դիտում article-date 21:45 08-04-2018

Դոնալդ Թրամպ. Ռուսաստանը շատ թանկ կվճարի Ասադին պաշտպանելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը՝ անդրադառնալով Սիրիայում քիմիական նոր հարձակումներ մասին տեղեկություններին, հայտարարել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին կվճարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: Այսօր առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել՝ սիրիական Դումա քաղաքի հիվանդանոցի մոտ ենթադրվող քիմիական հարձակման վերաբերյալ, որի արդյունքում կարող էին զոհվել տասնյակ մարդիկ: Թրամպը Ռուսաստանին ու Իրանին զգուշացրել է Ասադին աջակցելու հետևանքների մասին. «Սիրիայում քիմիական հարձակման արդյունքում զոհերը շատ են,այդ թվում՝ կանայք և երեխաներ: Դաժանությունների այդ շրջանը փակ է և շրջափակված է սիրիական բանակի կողմից, ինչը այդ տարածքը բացարձակապես անհասանելի է դարձնում արտաքին աշխարհի համար: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են գազան Ասադին աջակցության համար: Անհապաղ բացեք այդ շրջանը բժշկական օգնության համար: Եվս մեկ հումանիտար աղետ՝ առանց որևէ պատճառի: Վայրենություն է», գրել է Թրամպը Թվիթերի իր էջում: Թվիթերի իր հաջորդ գրառման մեջ Թրամպը նորից մեղադրել է նախկին նախագահ Բարակ Օբամային անվճռականության մեջ՝ ընդգծելով, որ վերջինս վաղուց պետք է Սիրիան ազատեր Ասադից: Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը հերքել են քլորով արկերի կիառման մասին մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր