Մայիսի 1-ից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և «Երևանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկին:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության կապերի վարչությունից։