2622 դիտում
21:54 11-04-2018
Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Էրբիլի Հայ մշակութային ընկերակցության ատենապետ Հակոբ Սիմոնյանը, Մոսուլի թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կուլուզյանը, Զախոյի թաղական խորհրդի ատենապետ Իշխան Սարգիսը, Հավրեզք գյուղի թաղական խորհրդի ատենապետ Խաչիկ Սաֆարյանը, Քիրքուկ, Ավզրուկ, Դհոկ գյուղերի ատենապետեր Բահրամ Բագոյանը, Վարդգես Սարգիսյանը, Մասիս Սարգիսյանը:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, ակտիվ մասնակցությունը սահմանապահ գյուղերին աջակցելու ծրագրին, նախանձախնդիր վերաբերմունքը կրթական, համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համայնքը դժվարություններ հաղթահարելով, այնուամենայնիվ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, միասնական ու համախմբված է: Հպարտություն եմ զգում ձեզ տեսնելով: Շնորհակալ եմ, որ սահմանամերձ Խաչիկ գյուղի հետ բարեկամություն եք սկսել, աջակցում եք ծառատունկի և ջրի զտման աշխատանքներին»:
Անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն ակտիվացնելու հեռանկարներին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, ներկայացրին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
3022 դիտում
22:26 10-04-2018
Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
3231 դիտում
20:44 28-06-2017
Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
828 դիտում
16:31 27-04-2015
Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»