211652_close_icon
views-count30662 դիտում article-date 01:01 12-04-2018

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսի» հրաշքին մեկ րոպե պակասեց, Բուֆոնի ողբերգական հրաժեշտը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթական ֆանտաստիկ հանդիպումը կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»: Առաջին հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 3:0: Այստեղ ո՞վ կարող էր կասկածել դիմակայության ընդհանուր ելքի մեջ: Բայց «Յուվենտուսը» արեց անհնարինը: Այսինքն, անհնարինը «Ռոման» արեց արդեն «Բարսելոնայի» հետ, և թուրինցիները շատ մոտ էին կրկնել այդ հրաշքը: Արդեն 2-րդ րոպեին Մանջուկիչը բացեց խաղի հաշիվը, հենց նաև կրկնապատկեց, 2-րդ խաղակեսում Մատյուիդին երրորդ գոլը խփեց: Անհավանական էր: Թվում էր, խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, բայց ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին իսկական դրամա տեղի ունեցավ. «Ռեալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, իսկ թուրինցիների դարպասապահ Բուֆոնը խաղադաշտից հեռացվեց: Լեգենդար դարպասապահն արդեն ասել էր, որ սա կարող է իր վերջին խաղը լինել Չեմպիոնների լիգայում, և ահա այսպես նա հրաժեշտ տվեց մրցաշարին: Էմոցիաների իսկական հեղեղ պարգևեց այս հանդիպումը: Իսկ 11մ. հարվածը դիպուկ իրացրեց Ռոնալդուն և թեպետ «Ռեալը» պարտվեց 1:3 հաշվով, երկու խաղերի ընդհանուր ելքով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս խաղն էլ կմտնի ֆուտբոլի պատմության ոսկե ֆոնդ: Ընդհանրապես, Չեմպիոնների լիգայի այս մրցաշարը վերջին 10-15 տարվա ընթացքում ամենահետաքրքիրն է, միանշանակ: Օրվա մյուս խաղում «Բավարիան» 0:0 խաղաց սեփական հարկի տակ «Սևիլյայի» հետ, և նույնպես կիսաեզրափակիչ դուրս եկավ: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր [/b] «Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:3 (առաջին խաղ՝ 3:0) Կրիշտիանու Ռոնալդու, 90+8, 11մ - Մարիո Մանջուկիչ, 2, 37, Բլեզ Մատյուիդի, 60 «Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր