2502 դիտում
20:40 06-02-2019
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը, գրում է [url=https://www.shantnews.am/news/view/279450.html?fbclid=IwAR17V_WlD4kV3ZQeUtiwh_bu5Bll401-N3Nk0iDNLbrM1bXIHZxHg8uwxeU]shantnews.am[/url]-ը։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից հետո արդեն օրենքով այսպիսին է ճանաչվել 2001 թվականին»:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մաս է, ապա դրա հիշատակը պետք է հարգվի մեր հանրապետությունում: Ձեզ հետ ես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»,- հավելել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու այդ համատեքստում իրենց արժեքները, այդուհանդերձ, Մակրոնը նշել է, որ Էրդողանը ողջ թուրք ժողովուրդը չէ։
Ֆրանսիայի նախագահը խոստացել է շարունակել երկխոսությունը՝ ստանձնելով Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելու պատասխանատվությունը։
Նմանատիպ նյութեր
6024 դիտում
21:20 11-10-2018
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն
16678 դիտում
17:54 12-04-2018
ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»