211652_close_icon
views-count2597 դիտում article-date 20:46 12-04-2018

«Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շրջանակներում 51 փաստաբանի հանձնվել է հավաստագիր

2018 թվականի ապրիլի 12-ին «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շրջանակներում 51 փաստաբանի հանձնվել են մեկ տարվա անդամավճարի վճարման վերաբերյալ հավաստագրեր: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկա փաստաբաններին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, Ֆրանսիահայ փաստաբան բարերար Ռայմոն Եզեգելյանի հետ համագործակցության անցած ուղին և տեղեկացրել նոր ծրագրերի նախագծման մասին: Նա շնորհակալություն է հայտնել Ռայմոն Եզեգելյանին փաստաբանների կողքին լինելու, նրանց խնդիրների հանդեպ անտարբեր չմնալու համար: «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շահառուների թիվն այս տարիների ընթացքում հասել է 260-ի: Շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ համապատասխան կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տվել հետևյալ փաստաբաններին՝ 1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ովքեր չունեն մշտական աշխատանք, ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան. 2) 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան 5 (հինգ) փաստաբան. 3) միայնակ մայր հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 7 (յոթ) փաստաբան: 4) ընտանիքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զինվորական ծառայության մեջ գտնվող) զավակ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան: 5) նյութական դժվարություններ ունեցող մարզի փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան, յուրաքանչյուր մարզից մեկ փաստաբան՝ մարզային համակարգողի գրավոր առաջարկով. 6) երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 8 (ութ) փաստաբան:

Նմանատիպ նյութեր