211652_close_icon
views-count7947 դիտում article-date 17:29 13-04-2018

Օմանցուն ավազակության ենթարկած գվինեացին հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։ Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր