3753 դիտում
15:23 13-04-2018
Բոլոր մարզերում համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. Կարեն Կարապետյան
ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում` մայրաքաղաքի համայնքային բյուջեների սեփական եկամուտները 2018-ի առաջին եռամսյակին աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն` ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է Կարեն Կարապետյանը:
Համաձայն հրապարակված ինֆոգրաֆիկայի`ամենաբարձր աճը գրանցվել է Տավուշում` 61.3 տոկոս, ամենացածրը` Սյունիքում` 7 տոկոս: Արարատում աճը կազմել է 51.6, Շիրակում` 39.6, Լոռիում` 34.5, Կոտայքում` 30.5 տոկոս: Երևանում աճը 17.6 տոկոս է:
[img]http://st0.shamshyan.com/editor/0432973001523616435578773.png[/img]
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
11:07 16-05-2014
Որ ուղղություններով են ծախսվում համայնքների բյուջեների գումարները. Սուր անկյուն. տեսանյութ
1491 դիտում
13:46 06-04-2021
Շիրակի մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները կատարել են 69.5 %- ով
1581 դիտում
15:28 14-03-2019
Կոտայքի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը բոլոր հարկատեսակների գծով զգալի աճ է արձանագրել
Այս բաժնից
1030 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3184 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1192 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան