12496 դիտում
23:33 14-04-2018
ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը՝ Սիրիայի դեմ ագրեսիան դադարեցնելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որով դատապարտվում էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածը Սիրիային, և պահանջում դադարեցնել մերձավորարևելյան երկրի դեմ ագրեսիան:
Բանաձևի նախագիծը աջակցել էին երեք երկիր. Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան: 8 երկիր դեմ են քվեարկել, որոնց թվում էին Սիրիայի դեմ հարվածն իրականացրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն: Եվս չորս երկիր, այդ թվում՝ Ղազախստանը, ձեռնպահ են մնացել:
Փաստաթղթում Ռուսաստանը առաջարկել էր «դատապարտել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիան Սիրիայի դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտումով»:
Նախագծի հեղինակները պահանջում էին, որպեսզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները անհապաղ դադարեցնեին ագրեսիան և պայմաններ ստեղծել՝ Դումայում քիմական հարձակման մասին փաստերը ուսումնասիրող առաքելության աշխատանքը ապահովելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1699 դիտում
09:26 19-12-2015
ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծը
3473 դիտում
12:15 19-12-2017
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը
2903 դիտում
12:09 13-04-2017
Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը ՄԱԿ ԱԽ-ում
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
889 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին