63695 դիտում
19:18 15-04-2018
Կասկադյորական վթար Երևանում. 35-ամյա վարորդը BMW-X5-ով փլուզել է Բուսաբանական այգու պարիսպն ու մասամբ հայտնվել այնտեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Սուրեն Շահնազարյանը Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, իր վարած BMW-X5 մակնիշի 01 XO 100 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել այգու քարե պարսպին, փլուզել այն, և մասամբ հայտնվել այգու տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ իրեն լավ է զգում, և հրաժարվել է բժշկական օգնությունից:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+