211652_close_icon
views-count35663 դիտում article-date 15:45 16-10-2018

Շիրակի մարզի Արևշատ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մետաքսեի պոեզիայի օրեր» խորագրով 2-րդ փառատոնը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի բանաստեղծուհի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մետաքսեի պոեզիայի օրեր» խորագրով հերթական փառատոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն անցկացվում է արդեն 2-րդ տարին։ Փառատոնի գլխավոր հյուրն էր ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Մետաքսեի դուստրը՝ բանաստեղծուհի Լիլիթը։ Փառատոնին ներկա էին նաև Շիրակի մարզի կրթության վարչության և մշակույթի պետ Հ. Կարապետյանը, ինչպես նաև Հայաստանի գրողների միության մանկական բաժնի վարիչ Անուշ Վարդանյանը և Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Գ. Ղումաշյանը։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Բացման խոսքը տրվեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանին։ Փառատոնը կազմակերպելու և նախապատրաստելու համար պատվոգրեր ստացան Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Սոֆի Հովհաննիսյանը, վարչության պետ Հ. Կարապետյանը, Գյումրու քաղաքապետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը և Արևշատի համայնքապետ Ս. Խաչատրյանը։ Իսկ «Հայաստան» հրատարակչության գլխավոր Վահագն Սարգսյանը գրքեր նվիրեց փառատոնի բոլոր մասնակից աշակերտներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր