211652_close_icon
views-count2297 դիտում article-date 13:34 19-04-2018

«Հրակայուն Երևան». ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային վարժանքները մայրաքաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 19-ին, ժամը 02.00-ին «Երևան Սիթի» Պրոսպեկտ Մոլ առևտրային համալիրում մեկնարկեց ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Պրոսպեկտ Մոլ» առևտրային համալիրի 1-ին հարկի առևտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է 1-ին հարկի մյուս առևտրի կետեր և 2-րդ հարկ: Առաջին հարկը ծխապատ է և ծխապատված գոտում կան մարդիկ: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 35քմ: Ժամանելով դեպքի վայր՝ հակահրդեհային խումբը իրականացրեց հրդեհաշիջում առաջնային հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով և ներքին հրշեջ ծորակներով, իսկ փրկարարական խումբը կատարում էր որոնողափրկարարական աշխատանքներ: Արագ պարզվում է, թե ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, մարդկանց համար վտանգի առկայությունը, տարահանելու ճանապարհներն ու եղանակները, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, կազմվում է հակածխային օղակ՝ ծխապատ գոտուց մարդկանց տարահանումն իրականացնելու համար: Ժամը 02.35 հրդեհաշիջման ղեկավարը հրդեհի մարման մասին ռադիոկապով հաղորդում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են բավականաչափ թերություններ, որոնց շտկման նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ կազմելու է հրդեհային անվտանգության և արձագանքման անհատական պլաններ: Նմանատիպ ուսումնավարժանք իրականացվել է նաև «Վեգա» հիպերմարկետում: Ամսվա ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևան քաղաքում իրականացնելու է ընդհանուր առմամբ 20 հակահրդեհային ուսումնավարժանք: Նպատակն է ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև՝ կատարելագործել տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, բարելավել քաղաքացիների ՝ հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր