211652_close_icon
views-count42417 դիտում article-date 15:44 19-04-2018

ՀՀ նախագահի հրամանագրերով ևս 3 նախարարներ վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որով երեք նախագահների վերանշանակել է: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ վերանշանակվել են հետևյալ նախարարները. Վարդան Արամյան՝ ֆինանսների նախարար, Դավիթ Լոքյան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Կարայան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրերով նախարարների պաշտոններում վերանշանակվել էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բացի այդ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը և փոխվարչապետներ՝ Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր