211652_close_icon
views-count4030 դիտում article-date 11:41 16-10-2018

Նախագահի հրամանագրերով Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գեղամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում՝ ձախից) նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր