4430 դիտում
18:06 19-04-2018
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, անհատականացվել գործողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։
Երեք անձ ձերբակալվել է։
Քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և միջոցներ ձեռնարկվել ինչպես ականատես անձանց, այնպես էլ՝ Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Տեսանյութերում պատկերված անձանցից 3-ը հայտնաբերվել են, անհատականացվել նրանց գործողությունները և ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներն ապրիլի 13-ից սկսած մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրը, գտնվելով Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, իրականացրել անկարգություններ, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները։
Կասկածյալները հարցաքննվել են, նրանցից երկուսի մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, որի ժամանակ նկարագրել են իրենց գործողությունները՝ ուղղված հանրային գույքի ոչնչացմանը, որոնց հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։ Հակաիրավական վարքագիծ դրսևորած անձանց տարիքային խումբը, ըստ քրեական գործի տվյալների, տարբեր է՝ ներառելով ինչպես պատանիներին (18 տարեկան), այնպես էլ՝ չափահաս և միջին տարիքի տղամարդկանց (32 տարեկան), նրանցից ոմանք դեպքի օրը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Վ.Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ.Մուրադյանը և Զ.Բաղդատյանը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22104 դիտում
23:16 30-05-2018
Երկու անձ ձերբակալվել է` Ավանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
3389 դիտում
12:22 17-04-2018
Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2 անձինք. ՀՔԾ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»