34677 դիտում
22:33 19-04-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի հետ. Tert.am
Այսօր՝ ապրիլի 19-ին, Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Sistem of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ:
«Սերժ Թանկյանը զանգահարեց ինձ և մենք երկար զրուցեցին ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին: Ես հիմա նորից այս ամբիոնից պատասխանատու ասում եմ՝ սիրելի՛ Սերժ, քո ժողովուրդը, քո հայրենիքն օրհասական այս ժամին ունի քո կարիքը, և ես չեմ կարող հավատալ, որ կզլանաս կատարել մի գործողություն, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս վերցրու և արի՛ Հայաստան, Երևանը սպասում է քեզ»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ իր՝ Հայաստան գալ-չգալու վերաբերյալ հայտարարությունը կանի Սերժ Թանկյանը իրենց պայմանավորվածության համաձայն:
«Բայց նա հստակ և աներկբա արձանագրեց մի բան, որ լիովին և ամբողջովին պաշտպանում է «թավշյա հեղափոխության» այս գործընթացն ու բոլոր պահանջները»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/19/protest/2666338]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7381 դիտում
20:40 21-08-2016
Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է
4457 դիտում
17:34 23-09-2016
Գյումրիում կկայանա մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը
Այս բաժնից
499 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
928 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
718 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը