211652_close_icon
views-count20732 դիտում article-date 19:04 22-04-2018

«Ելք» խմբակցության պատգամավորները տեսակցել են Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք և տեսակցել ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: «Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մանե Թանդիլյանը:

Նմանատիպ նյութեր