143277 դիտում
21:07 22-04-2018
Գեղարքունիքի մարզում բողոքի ցույցի մասնակիցների ավտոմեքենաների երկարությունը մի քանի կիլոմետր է. մարդիկ պահանջում են ազատ արձակել Նիկոլին, Սասունին և մյուս ձերբակալվածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, ապրիլի 22-ին, վաղ առավոտից Երևան-Մարտունի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում 10-ից ավելի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, ավտոմեքենաներով փակել են ճանապարհը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաների երկարությունը մոտ 5 կիլոմետր է: Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Տիգրան Մազմանյանին, Դավիթ Սանասարյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին և մնացած բոլոր ձերբակալվածներին:
Մինչև ժամը 19:00-ն բողոքի ակցիան շարունակվում էր նշված ճանապարհին, ու գյուղացիները հրաժարվում են բացել ճանապարհը, ասելով՝ «Մեզ միայն Նիկոլն ու Սասունը պետք է հրահանգ տան, որ ճանապարհը բացենք: Մենք հավատում ենք նրանց պայքարի ուղուն ու վստահ ենք, որ առանց որևէ միջադեպերի, կարճ ժամանակում տոնելու ենք հաղթանակը Նիկոլի, Սասունի Տինգրանի և մյուս ձերբակալվածների հետ միասին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+