11574 դիտում
22:34 23-04-2018
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է կալանավորված Լևոն Բարսեղյանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ: Պաշտպանի աջակցությամբ Լևոն Բարսեղյանը տեղափոխվել է անհրաժեշտ պայմաններով խուց: Նրան տրամադրվել են հիգիենայի անհրաժեշտպարագաներ, ռադիոընդունիչ և այլն:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով Լևոն Բարսեղյանի իրավունքների ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
16:37 27-07-2016
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Լևոն Բարսեղյանին
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան